ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ճգնաժամի պատճառով՝ Սերբիայի իշխանություններն արտակարգ դրություն են մտցնում օգոստոսի 1-ից մարտի 31-ը. Ալեքսանդր Վուչիչ

Ճգնաժամի պատճառով՝ Սերբիայի իշխանություններն արտակարգ դրություն են մտցնում օգոստոսի 1-ից մարտի 31-ը. Ալեքսանդր Վուչիչ

Սերբիայի իշխանությունները, ճգնաժամի, էներգիայի մատակարարման և սննդի վրա դրա ազդեցության պատճառով արտակարգ դրություն են մտցնում օգոստոսի 1-ից մարտի 31-ը, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Օգոստոսը սկսվում է օրերս, մինչև մարտի վերջ հանրապետությունում մեզ համար արտակարգ դրություն է, թեև մենք պաշտոնապես չենք մտցնի այն»,- ասել է Սերբիայի ղեկավարը TV Pink-ի եթերում և մի քանի անգամ կրկնել, որ բյուջեն «արնահոսում է»՝ էներգամատակարարման, սոցիալական ոլորտի և այլ ծախսերը հոգալու համար։

Երկրի ղեկավարը հայտնել է նաև, որ «Գազպրոմի» հետ նոր եռամյա պայմանագրով Սերբիան այժմ գազ է ստանում հազար խորանարդ մետրի համար 350-370 դոլար գնով։ Խոսքը տարեկան երկու միլիարդ խորանարդ մետրի մասին է։ Սերբական կարիքների համար պակասող ևս մեկ միլիարդ խորանարդ մետր Բելգրադը ստիպված է գնել շուկայական գնով։

«Մենք դրա համար հատկացրել ենք 560 միլիոն եվրո, սա հսկայական գումար է: Ես սա ասում եմ, որպեսզի մարդիկ հասկանան, թե պետությունն ինչպես է «արնահոսում», ինչքան դժվար է»,- նշել է Սերբիայի նախագահը։

Հինգշաբթի առավոտյան Վուչիչը հայտարարել է, որ Արևմտյան Բալկաններում բարձր ջերմաստիճանը սպառնում է եգիպտացորենի բերքին և հանգեցրել է Դանուբում ջրի մակարդակի նվազմանը և մի կողմից ածխի տրանսպորտի հետ կապված խնդիրներին, մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի սպառման ավելացմանը։

Վուչիչը նախկինում բազմիցս հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի արժեքը երկրում ամենացածրերից մեկն է Եվրոպայում։ Նրա խոսքով, հուլիսի սկզբին համաշխարհային բորսաներում մեկ մեգավատը մոտ 360 եվրո գներով, Սերբիայում տնային տնտեսությունների համար մեգավատն արժե 41 եվրո, իսկ ձեռնարկությունների համար՝ 75 եվրո։ Երկրում էներգիայի ավելի քան 50%-ի արտադրողը «Նիկոլա Տեսլա» (ՏԵՆՏ) ջերմաէլեկտրակայանների ցանցն է՝ 20 հազար գիգավատ/ժամ առավելագույն արտադրությամբ և Կոլուբարայի ավազանից 28 միլիոն տոննա վերամշակված լիգնիտով։

  • Կիսվել: