Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել
Ճապոնիայում թայֆունի մոտենալու պատճառով չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 400-ը: Այդ մասին են վկայում Ճապոնիայի օդանավակայանների տվյալները:
Չեղարկումներն առաջին հերթին վերաբերում են Օկինավային, որտեղ հունիսի 1-2-ը կմոլեգնի թայֆունը: Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ դրա էպիկենտրոնն այժմ գտնվում է պրեֆեկտուրայից հարավ և շարժվում է դեպի հյուսիս՝ ժամում մոտավորապես 15 կիլոմետր արագությամբ:
Քամու արագությունը թայֆունի անցման շրջանում կազմում է վայրկյանում մոտավորապես 30 մետր, իսկ պոռթկումները հասնում են վայրկյանում 45 մետրի:
Օդերևութաբանների գնահատումներով՝ Օկինավայից հետո թայֆունը կփոխի ուղղությունը դեպի հյուսիս-արևելք և կարող է ընթանալ Ճապոնիայի հիմնական մասի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով՝ անցնելով Կյուսյու, Սիկոկու կղզիներով, ինչպս նաև Տոկիոյի մայրաքաղաքային տարածաշրջանով:


