երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Ճապոնիայի հարավային ափին մոտեցող թայֆունը Կագոսիմայի պրեֆեկտուրայում մի քանի հազար մարդու տարհանման պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

Օկինավայի պրեֆեկտուրայում տեղի իշխանությունները նախազգուշական միջոցառումների շրջանակներում կարգադրել են չեղարկել դասերը դպրոցներում:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է ավերիչ ուժի քամու վտանգավոր պոռթկումների, ինչպես նաև ծովում բարձր ալիքների ռիսկի մասին։ Բնակիչներին խորհուրդ է տրվել չափազանց զգույշ լինել՝ նկատի ունենալով հնարավոր սողանքները, հեղեղումները և ափերից գետերի դուրս գալու վտանգը։

Այժմ թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Մինամիդայտո կղզուց 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քամու պոռթկումների առավելագույն արագությունը ներկայում հասնում է 216 կմ/ժ-ի։

 

  • Կիսվել: