Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը գնալով աճում է
Հուլիսի 28-ին Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին տեղեկացնում է NHK-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։
Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես հայտնել է Kyodo գործակալությունը՝ հուլիսի 31-ի առավոտվա դրությամբ Կումամոտո պրեֆեկտուրայում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, շուրջ 80 հազար տուն մնում է առանց ջրամատակարարման և շուրջ 4,5 հազարը՝ առանց էլեկտրականության։
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքների պատճառով ավելի քան 9 հազար մարդ մինչև այժմ չի կարողանում վերադառնալ տուն և մնում են ապաստարաններում։
Հուլիսի 28-ին սեյսմոլոգները 7,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կումամոտոյում, առավել ուժեղ ցնցումներն զգացվել են Ուկի և Կիկավա քաղաքներում։ Ստորգետնյա ցնցումների կրկնվելու սպառնալիքը պահպանվում է։



