Ճապոնիայում դժգոհություն են հայտնել Պուտինի՝ Կուրիլներ այցի առնչությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի:
Այցը մեծ դժգոհություն է առաջացրել Ճապոնիայում, որը Կուրիլյան չորս կղզիները համարում է իր հյուսիսային տարածքները:
Մասնավորապես՝ Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ այդ կղզիները պատմականորեն և ըստ միջազգային օրենքի ճապոնական տարածքներ են, և երկրի կառավարությունը խիստ բողոք է հայտնում այդ այցի կապակցությամբ:
Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան հարավային չորս կղզիների նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Յուժնո Սախալինսկում Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների շրջանակում Պուտինը հայտարարել էր, որ Ճապոնիան տարածքային հավակնություններ ունի Ռուսաստանի նկատմամբ, սակայն այս իրողությունն ամրագրված է միջազգային փաստաթղթերում:



