շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճապոնիայի կառավարությունը 147 մլն դոլարից ավելի գումար է ծախսել նոր կայսեր գահակալման արարողության նախապատրաստման համար

Ճապոնիայի կառավարությունը 147 մլն դոլարից ավելի գումար է ծախսել նոր կայսեր գահակալման արարողության նախապատրաստման համար

Ճապոնիայի կառավարությունը 147 մլն դոլարից ավելի գումար է ծախսել երեքշաբթի նախատեսված երկրի նոր կայսր Նարուհիտոյի գահակալման գլխավոր արարողության նախապատրաստման համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ազգային հանրային հեռուստատեսությանը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծախսերի հիմնական մասը կապված է Տոկիո ժամանող արտասահմանյան հյուրերի հետ, որոնք մասնակցելու են արարողությանը: Ծախսերի թիվը 1990 թվականի համեմատությամբ գրեթե 5 անգամ մեծ է՝ հրավիրվածների թվի հետ կապված։

Կայսեր գահակալման առիթով արարողությանը մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք են ժամանել 174 երկրի եւ տարածքների ներկայացուցիչներ։

Արարողության ծախսերի զգալի մասը կապված է անվտանգության ապահովման հետ:

  • Կիսվել: