շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ճապոնիայի կառավարության նոր կազմը հայտնի է

Ճապոնիայի կառավարության նոր կազմը հայտնի է

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն չորեքշաբթի Տոկիոյում հայտարարել է նախարարների կաբինետի նոր կազմը, փոխանցում է RIA Novosti-ն:

Պաշտպանության նախարար է նշանակվել Յասուկաձու Համադան, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2008-2009 թթ.: Պաշտպանության նախկին նախարար Նոբուո Կիսին նշանակել է ազգային անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական:

Յասուտոշի Նիշիմուրան, ով մինչ այժմ պատասխանատու էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար և նախկինում զբաղեցնում էր տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը, դառնում է էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար՝ պատասխանատու Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության համար:

Արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին, ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին, կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն և տնտեսական վերականգնման նախարար Դայշիրո Յամագիվան, ով նաև կգլխավորի կորոնավիրուսի արձագանքման շտաբը և պատասխանատու կլինի նորաստեղծ ձեռնարկությունների խթանման համար, կպահպանեն իրենց պաշտոնները։ Պետական հողերի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և զբոսաշրջության նախարար Տեցուո Սաիտոն նույնպես մնում է իր պաշտոնում։

  • Կիսվել: