Ճապոնիայի հարավում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։
Գործակալությունը նշում է մի քանի վիրավորի մասին։ 48 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Երկրաշարժից հետո հայտարարվել է 1 մետր բարձրությամբ ցունամիի վտանգ Արիակե և Յացուշիրո ծոցերի ափերին:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 16։27-ին, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հարևան պրեֆեկտուրաներում զգացվել են 5 մագնիտուդով ցնցումներ։



