երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին

Ճապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին

Մերձավոր Արևելքում և Եվրոպայում հակամարտությունները նոր սպառնալիքներ են ստեղծում միջազգային հանրության համար, ինչպիսիք են կիբերհարձակումները և ապատեղեկատվության տարածումը, ինչպես նաև խոչընդոտում են միջազգային խնդիրների լուծմանը։ Այս գնահատականն է տրված Ճապոնիայի ԱԳՆ դիվանագիտության վերաբերյալ հրապարակված «Կապույտ գիրք» ամենամյա զեկույցում։

«Աշխարհի կայունության համար պատմականորեն կարևոր երեք տարածաշրջաններից (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Արևելյան Ասիա) երկուսը գտնվում են պատերազմի մեջ: Սա նոր սպառնալիքներ է ստեղծում, ինչպիսիք են կիբերհարձակումները և ապատեղեկատվության տարածումը, և խոչընդոտում է միջազգային համագործակցությանը գլոբալ խնդիրների լուծման համար: Կայունությունը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ներառյալ Արևելյան Ասիան, կարևոր է, քան երբևէ»,- ասվում է փաստաթղթում։

 

Բացի այդ, զեկույցում առկա հակամարտությունները բնորոշվում են որպես «խնդիրներ, որոնք ազդում են աշխարհի բոլոր տարածաշրջանների, այդ թվում՝ Ճապոնիայի կայունության և բարգավաճման վրա»:

Այս առումով արտաքին գործերի նախարարությունը կարևորում է հարաբերությունների զարգացումը Յոթնյակի և Քառակողմ անվտանգության երկխոսության (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա) գործընկեր պետությունների հետ։

  • Կիսվել: