չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի

Թայվանի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի։ Ինչպես նշվում է ԱԻ արձագանքման կենտրոնի հաղորդագրությունում, տուժել է 1106 բնակիչ։

Թարմացված տվյալների համաձայն՝ 705 մարդ օգնության է սպասում դժվար հասանելի վայրերում, որոնցից ավելի քան 500-ը Տարոկո ազգային պարկի լեռնային շրջաններում են։ Նաև 18 մարդ անհետ կորած է համարվում։

 

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Տնտեսական և մշակութային համագործակցության Մոսկվա-Թայբեյ համակարգող հանձնաժողովում, Թայվանի արտակարգ ծառայությունները չեն հայտնել երկրաշարժի հետևանքով զոհվածների կամ վիրավորների թվում Ռուսաստանի քաղաքացիների մասին:

  • Կիսվել: