երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Թավրիզ–Երևան չվերթերը կվերականգնվեն

Թավրիզ–Երևան չվերթերը կվերականգնվեն

Թավրիզ–Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն: Տեղեկությունը հայտնում է «Iran radio» լրատվականը:
 
Չվերթերը վերականգնվելու են 2 տարվա դադարից հետո:
 
«Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ «Pouya» ավիաընկերության կողմից: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին»,- գրում է ռադիոկայանը:
 
Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ։

  • Կիսվել: