չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թաթարստանում Էլաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է եղել

Թաթարստանում Էլաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է եղել

Թաթարստանում 5 մարդ վիրավորվել է Էլաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Այս մասին ապրիլի 2-ին հայտնել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումից հետո ձեռնարկություններում տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։

«Ոչ մի լուրջ վնաս չկա, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Ելաբուգայում, ցավոք, տարածքի ավերման հետևանքով տուժածներ կան։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը»,- Telegram-ի ալիքում նշել է հանրապետության ղեկավարը։

Նշվում է, որ Միննիխանովը օպերատիվ տեղեկատվություն է ստանում իրավիճակի մասին։ Նա բնակիչներին խնդրել է հանգստություն պահպանել և չտրվել այն խուճապին, որ այս հանցագործությունը կատարողները փորձում են «ցանել»։ «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում (SEZ) պարզաբանվել է, որ անօդաչու թռչող սարքը  հարվածել է հանրակացարանին և տեղի է ունեցել վաղ առավոտյան։

«Այսօր առավոտյան ժամը 5:45-ին Ալաբուգայի հանրակացարանը խոցվել է երկու անօդաչու թռչող սարքերի կողմից:  Այս անօդաչու սարքերը համալրված էին ՆԱՏՕ-ի երկրների սարքավորումներով։ 5 մարդ վիրավորվել է»,- նշված է SEZ «Ալաբուգա»-ի Telegram ալիքում։

  • Կիսվել: