Տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը. Զելենսկի
Տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը կպատասխանի այս հարցին։ Անկախ նրանից՝ ընտրությունների, թե հանրաքվեի միջոցով, ուկրաինացի ժողովուրդը պետք է դիրքորոշում արտահայտի։
Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այս պահին, կարծում եմ, շատ բան կախված է մեր զորքերից՝ ինչ կարող են անել ուկրաինացի զինվորականները, որտեղ կարող են դիրքավորվել և որտեղ կարող են ոչնչացնել օկուպանտին։ Սա կազդի բանակցութունների վրա»:


