հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն. Մոջթաբա Խամենեի

Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն. Մոջթաբա Խամենեի

Մենք հավատում ենք մեր հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում ենք միայն ԱՄՆ բազաները։ Մենք դա կշարունակենք։ «IRNA» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնն ստանձնելուց հետո առաջին ուղերձում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

«Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում դրանք կենթարկվեն հարձակման»,- նշել է Մ. Խամենեին։

Գերագույն հոգևոր առաջնորդը շեշտեց, որ Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում կպահանջի հարձակումների հետևանքով հասցված վնասի համար։

  • Կիսվել: