Տարածաշրջանային անվտանգությունը չի կարող պարտադրվել դրսից․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայությունը անվտանգություն չի բերում։ Այս մասին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները:
«Մերձավոր Արևելքի դեմքն ու կարգը կփոխվեն, բայց ոչ ըստ ԱՄՆ-ի ծրագրերի։ Մենք՝ տարածաշրջանի իսլամական երկրներս, տարածաշրջանային կարգ ու անվտանգություն կհաստատենք՝ թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական ոլորտներում»,- ասել է Ղալիբաֆը։
Նա նաև հավելել է, որ ամերիկյան ուժերը պետք է լքեն տարածաշրջանը։


