շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թաքեր Կառլսոնը Պուտինից հետո հարցազրույց է վերցրել Լավրովից

Թաքեր Կառլսոնը Պուտինից հետո հարցազրույց է վերցրել Լավրովից

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը X սոցիալական ցանցում հայտնել է, որ այցելել է Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցը անելու համար։ Նա խոստացել է այն շուտով հրապարակել։

Կառլսոնի խոսքով՝ ինքը Լավրովին հարցրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտության, Պեկինի և արևմտյան երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների, Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։

Ամերիկացի լրագրողը հավելել է, որ Կիևում «ԱՄՆ դեսպանատունն արգելել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին իրեն հարցազրույց տալ»:

Մինչ այս Թաքեր Կառլսոնը փետրվարին եկել էր Ռուսաստանի մայրաքաղաք և հարցազրույց վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ 

  • Կիսվել: