շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
TANAP–ը Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամության խորհրդանիշն է. Էրդողան

TANAP–ը Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամության խորհրդանիշն է. Էրդողան

Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են TANAP գազատարի վերջնական փուլի բացման արարողությանը, որն անցկացվել է Թուրքիայի Էդիրնե նահանգում, հղում անելով թուրքական աղբյուրներին՝ տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

 «Այսօր պատմական տեսանկյունից կարևոր օր է։ Հույս ունենք, որ TANAP–ը օգուտ կբերի Թուրքիայի, Ադրբեջանի և հարևան այլ երկրների ժողովուրդներին»,-հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարեց, որ TANAP–ը «Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամության խորհրդանիշն է»։

«TANAP–ն իր ներդրումը կունենա նաև Եվրոպայում էներգետիկ անվտանգության ապահովման հարցում», -ասաց Թուրքիայի նախագահը

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունենալուց հետո Էրդողանը, Ալիևն ու հրավիրված հյուրերը սեղմեցին խորհրդանշական կոճակը, որն ազդարարեց գազատարի աշխատանքի մեկնարկը։

1850 կմ երկարությամբ TANAP գազատարով սկզբից 6 մլրդ խորանարդ մետր գազ կառաքվի Թուրքիա։

2020թ-ի սկզբին այդ գազատարին կիմանա Տրանսադրիատիկ գազատարը (ТАР), որի շնորհիվ TANAP-ի թողունակությունը կհասնի 16 միլիարդ խորանարդ մետրի։ ТАР-ի շնորհիվ ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով Վրաստանի և Թուրքիայի տարածքով կառաքվի Եվրոպայի երկրներ:

  • Կիսվել: