երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել

Արմատական ​​«Թալիբան» շարժման անդամները Ֆարահ նահանգում ձերբակալել են վեց իրանցի սահմանապահի՝ պետական ​​սահմանն ապօրինի հատելու կասկածանքով։ Նրանց տեղափոխել են թալիբների ճամբար:

Ըստ աֆղանական Hasht-e Subh թերթի՝ իրանցի սահմանապահներին թալիբները ձերբակալել են, երբ նրանք անօրինական կերպով մտել են Աֆղանստանի տարածք՝ Ֆարահ նահանգի Աբու Նասիր չոր նավահանգստի մոտ։

Իրան-աֆղանական սահմանին սահմանապահների միջև բախումները պարբերաբար են լինում՝ պայմանավորված միմյանց տարածք ապօրինի մուտք գործելու փոխադարձ մեղադրանքներով:

  • Կիսվել: