շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Թաիլանդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ բանակցություններ սկսելու իր մտադրությունը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Պարնպրի Բահիդհա-Նուկարան՝ ամփոփելով Բանգկոկում իր ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման արդյունքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ես ուրախ եմ, որ Ղազախստանը Թաիլանդի խոշորագույն առևտրային գործընկերն է Կենտրոնական Ասիայում: Հուսով եմ, որ ազատ առևտրի մեր երկկողմ համաձայնագիրը պատրաստ կլինի և կստորագրվի մոտ ապագայում:

Ես կցանկանայի  վերահաստատել Թաիլանդի մտադրությունը՝ զարգացնելու տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների և տարածաշրջանի հարևան երկրներ հետ` Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ բանակցություններ սկսելու միջոցով:

Դա թույլ կտա մեծացնել երկկողմ առևտրի ծավալը և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար»:

  • Կիսվել: