շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սունակը և Մակրոնը քննարկել են Ուկրաինային զինամթերքի մատակարարումների ավելացման հարցը

Սունակը և Մակրոնը քննարկել են Ուկրաինային զինամթերքի մատակարարումների ավելացման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են առաջիկա ամիսների առաջնահերթությունները, մասնավորապես, Ուկրաինային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ավելացման հարցը։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության՝ Սունակը և Մակրոնը «համաձայնել են Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կանխելու համար ջանքերն ակտիվացնելու կարևորության հարցում»:

Հայտարարությունում նշված է, որ Սունակը և Մակրոնը խորապես մտահոգված են Գազայի հատվածում սաստկացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և ընդգծել են անհապաղ հումանիտար դադար հայտարարելու, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության թուլացման կարևորությունը:

  • Կիսվել: