երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սուլեյմանիի գտնվելու վայրն ամերիկացիներին հայտնած անձն Իրանում կախաղան է հանվել

Սուլեյմանիի գտնվելու վայրն ամերիկացիներին հայտնած անձն Իրանում կախաղան է հանվել

Իրանում կախաղան են բարձրացրել ԿՀՎ-ի համար աշխատող Մահմուդ Մուսավի Մաջին, ով ամերիկացիներին հայտնել էր Ղասեմ Սուլեյմանիի գտնվելու վայրը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին:

Իրանի Գերագույն դատարանը հաստատել է, որ հենց Մաջն է ԱՄՆ հատուկ ծառայություններին ինֆորմացիա փոխանցել գեներալի գտնվելու վայրի մասին:

Իրանական իշխանությունների պնդմամբ, նա կապ է ունեցել ԿՀՎ-ի, ինչպես նաև իսրայելական «Մոսսադ»-ի հետ՝ աշխատավարձը ստանալով դոլարով:

  • Կիսվել: