Անկարայում վթարի է ենթարկվել Սուդանի նախագահի որդին. վիճակը գնահատվում է ծանր
Սուդանի Հանրապետության ինքնիշխան անցումային խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի որդին՝ Մուհամմեդ Աբդել Ֆաթահ ալ Բուրհան Ռահմանը, Անկարայում վթարի է ենթարկվել, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նրա վարած մոտոցիկլետը բախվել է մեքենային։
Միջադեպի ժամանակ մոտոցիկլետը շրջվել է, իսկ ծանր վիրավոր Ռահմանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Բիլքենդի քաղաքային հիվանդանոց։
Երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր։ Մեքենայի վարորդը բերման է ենթարկվել։