երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թուրքիայի հարավում

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թուրքիայի հարավում

Օգոստոսի 16-ին Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ հարավային հատվածում գտնվող Ադանա նահանգի Ալադաղ շրջանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Երկրաշարժի խորությունն ընդերքում կազմել է 7.3 կմ:

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ալադաղի շրջանային ղեկավար Մուստաֆա Աքգեդիքը: Նա տեղեկացրել է, որ տեղանքում իրավիճակի բացասական զարգացումներ չկան: 

  • Կիսվել: