շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ստոր հանցագործություն. ՌԴ նախագահը՝ Դուգինի դստեր սպանության մասին

Ստոր հանցագործություն. ՌԴ նախագահը՝ Դուգինի դստեր սպանության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ռուս լրագրող Դարիա Դուգինայի սպանությանը: Հանգուցյալի ընտանիքին հղած ցավակցական ուղերձում նրա սպանությունն անվանել է ստոր և դաժան հանցագործություն, հաղորդել է Կրեմլի Telegram ալիքը:

«Ստոր, դաժան հանցագործությունը վերջ դրեց Դարիա Դուգինայի կյանքին. պայծառ, տաղանդավոր մարդ՝ իսկական ռուսական սրտով` բարի, սիրող, համակրելի և բաց:Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից, նա ազնվորեն ծառայել է ժողովրդին, հայրենիքին, գործով ապացուցել է, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանի հայրենասեր»,- ասված է Պուտինի ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյա Դուգինան։ Վերջինս տեղում մահացել է:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ավտոմեքենայում, ենթադրաբար, պայթուցիկ սարք է գործարկվել։ Պայթյունը որոտացել է, երբ մեքենան ընթացքի մեջ է եղել։ Ենթադրաբար, պայթուցիկը նախատեսված է եղել հորը՝ Դուգինին սպանելու համար։

  • Կիսվել: