կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ստոր, դաժան հանցագործություն. Պուտինը՝ Դուգինայի սպանության մասին

Ստոր, դաժան հանցագործություն. Պուտինը՝ Դուգինայի սպանության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ռուս լրագրող Դարիա Դուգինայի սպանությանը, տեղեկանում ենք Կրեմլի տելեգրամյան ալիքից:

Այսպես՝ հանգուցյալի ընտանիքին հղած ցավակցական ուղերձում Պուտինը նրա սպանությունն անվանել է ստոր և դաժան հանցագործություն:

՛՛Ստոր, դաժան հանցագործությունը վերջ դրեց Դարիա Դուգինայի կյանքին. պայծառ, տաղանդավոր մարդ՝ իսկական ռուսական սրտով` բարի, սիրող, համակրելի և բաց: Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից՝ նա ազնվորեն ծառայել է ժողովրդին, հայրենիքին, գործով ապացուցել է, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանի հայրենասեր՛՛,- ասված է Պուտինի ցավակցական հեռագրում։

Ավելի վաղ հայտնել էիք, որ Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում Մոժայսկոյե մայրուղու վրա երեկ երեկոյան ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։

Հավելենք նաև, որ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է՝ ով է սպանել Դարիա Դուգինային:

 

 

  • Կիսվել: