չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Starlink-ը պատրաստվում է մուտք գործել Թուրքիա

Starlink-ը պատրաստվում է մուտք գործել Թուրքիա

Իլոն Մասկին պատկանող «Starlink» արբանյակային ինտերնետ-ցանցը մեծացնում է իր աշխարահագրությունը։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Starlink-ը պատրաստվումէ մուտք գործել Թուրքիա 2024 թվականին, գրում է ermenihaber.am-ը:

«Starlink»-ը տարիներ շարունակ ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում ու եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ուկրաինան։

Դեռ հայտնի չէ, թե որքան գումար կկազմի այդ ծառայության արժեքը Թուրքիայում, բայց այլ երկրների դեպքում այն կազմում է մոտ 499 ամերիկյան դոլար։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ռուս-ուկրաինական զինված հակամարտության ընթացքում Ուկրաինային աջակցելու համար հաճախ է օգտագործվել «Starlink»-ի արբանյակը։

  • Կիսվել: