հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ստամբուլում կաուչուկի գործարան է այրվում. Թուրքական լրատվամիջոցներ

Ստամբուլում կաուչուկի գործարան է այրվում. Թուրքական լրատվամիջոցներ

Ստամբուլում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել Բաշաքշեհիրի կաուչուկի արտադրության երկհարկանի արտադրամասում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջներ, ոստիկաններ և բժշկական խմբեր։

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արտադրամասի տանիքում գտնվող երեք անձի։
 
Հրդեհի մարմանը ներգրավված է 66 անձնակազմ և 19 տեխնիկա։

  • Կիսվել: