կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստամբուլում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

Ստամբուլում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

Ստամբուլի Գայրեթթփե շրջանում գործող կոմերցիոն շենքերից մեկի առաջին հարկում, որը օգտագործվում էր որպես գիշերային ակումբ, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հրդեհի հետևանքով 15 մարդ մահացել է, 9-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ:

  • Կիսվել: