Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուի դեմ: Նա մեղադրվում է հաղորդման ժամանակ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած մեկնաբանությունների համար, գրում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ ավելի վաղ Գյուրլեքը հետաքննություն էր սկսել նաև Իմամօղլուի կուսակից, ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության»(CHP-ԺՀԿ) երիտասարդական թևի նախագահ Ջեմ Այդընի դեմ։
Նա ևս վերոհիշյալ դատախազի հասցեին հայտարարություններ էր արել ու մեղադրվում էր «պետական պաշտոնյային վիրավորելու» և «ահաբեկչության դեմ պայքարող անձանց թիրախավորելու» հոդվածներով։
Նշենք, որ Այդընը ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու պայմանով։