ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստամբուլի բորսան դադարեցրել է աճուրդները

Ստամբուլի բորսան դադարեցրել է աճուրդները

Ստամբուլի ֆոնդային բորսան որոշել է ժամանակավորապես դադարեցնել աճուրդը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

«Որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել գործառնությունները արժեթղթերի, արժեթղթերի ածանցյալ ինդեքսների շուկաներում և դերիվատիվների շուկայում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը։ Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

  • Կիսվել: