չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ստամբուլ-Թեհրան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վանում

Ստամբուլ-Թեհրան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վանում

Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած փոխադարձ օդային հարվածները և տարածաշրջանում ստեղծված լարվածությունն անդրադարձել են նաև քաղավիացիայի վրա։ Իրանի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով Ստամբուլից Թեհրան մեկնող ուղևորափոխադրող ինքնաթիռը փոխել է երթուղին և հարկադիր վայրէջք կատարել Վանի Ֆերիթ Մելեն օդանավակայանում։

Թուրքական «İhlas» (İHA) լրատվական գործակալության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ի գիշերը Ստամբուլից թռիչք իրականացրած և Իրանի քաղաքացիներ փոխադրող «Varesh Airlines» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վանում և շուրջ մեկ օր սպասելուց հետո՝ հունիսի 8-ի երեկոյան, կրկին թռիչք է կատարել դեպի Թեհրան։

  • Կիսվել: