Սպիտակ տունը ներկայացրել է Գազայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագիրը
Սպիտակ տունը ներկայացրել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ ծրագրով նախատեսվում է, որ Գազան կդառնա ահաբեկչությունից զերծ գոտի, որը սպառնալիք չի ներկայացնի հարեւանների համար։ Իսրայելի կողմից այս համաձայնագրի հրապարակային ընդունումից հետո 72 ժամվա ընթացքում բոլոր պատանդները՝ ողջ և մահացած, կվերադարձվեն։ Բոլոր պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը ազատ կարձակի 250 ցմահ բանտարկյալներին և Գազայի 1700 բնակիչներին, որոնք ձերբակալվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն երկխոսություն կսկսի Իսրայելի և պաղեստինցիների միջև՝ խաղաղ և բարգավաճ համակեցության քաղաքական հեռանկարների շուրջ համաձայնության գալու համար: Եթե երկու կողմերն էլ համաձայնեն այս առաջարկին, պատերազմն անմիջապես կդադարեցվի։


