Սպիտակ տան մոտ կրակոցներ են տեղի ունեցել
Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ 21-ամյա տղամարդը կրակ է բացել Գաղտնի ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակով վնասազերծվել է։
Մի քանի աշխատակիցներ վնասվածքներ են ստացել, սակայն հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Միջադեպի ընթացքում հնչել է մինչև 30 կրակոց։ Սպիտակ տան տարածքում գտնվող լրագրողներին արագորեն տեղափոխել են մամուլի բրիֆինգների սենյակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաձգության պահին գտնվել է Սպիտակ տանը և չի տուժել։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հրաձիգը եղել է Նեսիր Բեստը, որը նախկինում ձերբակալվել էր Սպիտակ տուն ապօրինի ներխուժելու փորձի համար։ Հաղորդվում է, որ նա տառապում էր հոգեկան խանգարմամբ։


