Սպասվում է մեկ այլ համաճարակ, աշխարհը պետք է պատրաստվի․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի։ Այս մասին նա հայտարարել է մինչև հինգ տարեկան երեխաներին COVID-19 պատվաստանյութի կիրառման վերաբերյալ ելույթի ժամանակ։
«Մեզ ավելի շատ գումար է պետք երկրորդ համաճարակին պատրաստվելու համար։ Սպասվում է մեկ այլ համաճարակ, որի մասին մենք պետք է նախապես մտածենք։ Դրա համար մեզ գումար է անհրաժեշտ»,- ասել է Բայդենը։
Ավելի վաղ, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր մահացել է 1,000,091 մարդ՝ կորոնավիրուսից և դրա հետևանքներից։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, դիմելով ժողովրդին, ասել էր, որ մեկ միլիոն համաքաղաքացիներ մահացել են COVID-19-ից։
Բայդենը հրամայել էր իջեցնել դրոշները, ինչպես Սպիտակ տան, այնպես էլ՝ բոլոր հասարակական շենքերում և տարածքներում՝ ի հիշատակ մահացածների։