հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
SpaceX-ը և Northrop Grumman-ն աշխատում են արբանյակային լրտեսական համակարգի վրա

SpaceX-ը և Northrop Grumman-ն աշխատում են արբանյակային լրտեսական համակարգի վրա

Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերությունը SpaceX-ի հետ համատեղ գաղտնի նախագիծ է ստեղծում ամերիկյան նոր արբանյակային լրտեսական համակարգի համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով ծրագրին ծանոթ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ մշակումն արդեն իսկ Երկրի բարձր լուծաչափով պատկերներ է վերցնում։

Տեխնոլոգիան նախատեսված է բարձրացնելու ԱՄՆ կառավարության կարողությունը՝ հետևելու ռազմական և հետախուզական թիրախներին Երկրի ցածր ուղեծրերից՝ ապահովելով բարձրորակ պատկերներ: Այժմ դրանք նկարահանվում են հիմնականում անօդաչու թռչող սարքերով և հետախուզական ինքնաթիռներով, նշում է պարբերականը։

 

Մարտի կեսերին Reuters-ն արդեն հայտնել էր, որ ամերիկյան SpaceX տիեզերական տեխնոլոգիաներ արտադրող, միլիարդատեր Իլոն Մասկը աշխատում է նախագծի վրա։ Այժմ հայտնի է դարձել Northrop Grumman-ի մասնակցության մասին։ Ընկերության ներգրավվածությունն արտացոլում է պետական ​​պաշտոնյաների ցանկությունը՝ հետախուզական ծրագրի չափազանց մեծ վերահսկողությունը մեկ կապալառուի չհանձնել, գործակալությանը հայտնել են նախագծին ծանոթ չորս անձինք:

  • Կիսվել: