ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը

Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը

Սոչիում երեք ամիս անց ձերբակալվել է Ուրախների և հնարամիտների ակումբի (KВН) փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը, հայտնում է News.ru-ն։

33-ամյա Արթուր Ռասուլովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ առաջիկայում խափանման միջոց կընտրվի։

Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 18-ի վաղ առավոտյան։ «Հարավային մայրաքաղաք» («Южная столица») թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով՝ մահացել։

  • Կիսվել: