հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սլովակիան պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ 10 տարով գազի մատակարարման պայմանագիր կնքել

Սլովակիան պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ 10 տարով գազի մատակարարման պայմանագիր կնքել

Սլովակիան շահագրգռված է Ադրբեջանից գազի մատակարարման առնվազն 10 տարի ժամկետով պայմանագիր կնքել: Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ մատակարարումները, և Ադրբեջանը մեզ համար շատ հուսալի գործընկեր է։ Միակ հարցն այն է, թե ինչպես ենք էներգետիկ ռեսուրսները հասցնելու Կենտրոնական Եվրոպա»։

Պաշտոնյան հավելել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում այն ​​​​մասին, թե ինչ խողովակաշարեր պետք է օգտագործել և ինչ ծավալով։

 

  • Կիսվել: