Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանի բոլոր անցակետերը: Այս մասին հայտնել է Սլովակիայի ֆինանսական գերատեսչությունը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը փակվում են այսօր՝ ժամը 15:00-ից մինչև հետագա ծանուցում»,-ասված է հաղորդագրության մեջ:


