հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Սլովակիան կշարունակի արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. ԱԳ նախարար

Սլովակիան կշարունակի արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. ԱԳ նախարար

Սլովակիան կարգելափակի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ չի սկսել կրկին ռուսական նավթ ստանալ Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով: Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Յուրայ Բլանարը։

Նրա խոսքով՝ Բրատիսլավան, իբր, «այլ գործիքներ չունի՝ ստիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, Եվրոպական հանձնաժողովի հետ վերաբացել «Դրուժբա» խողովակաշարը:

Բլանարը միևնույն ժամանակ նաև հայտարարել է, որ Սլովակիայի իշխանությունները դեմ չեն լինի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկին։

Հիշեցնենք, որ Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը նույնպես խոստացել է չարգելափակել Ուկրաինային ԵՄ-ի բազմամիլիարդ եվրոյի վարկը՝ հստակեցնելով, սակայն, որ Բուդապեշտը չի ծրագրում մասնակցել Կիևին միջոցների հատկացմանը:

  • Կիսվել: