ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սլովակիան հայտնել է՝ ո՛ր դեպքում կհանի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հանդեպ իր վետոն

Սլովակիան հայտնել է՝ ո՛ր դեպքում կհանի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հանդեպ իր վետոն

Սլովակիան Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հանդեպ իր վետոն կհանի միայն այն դեպքում, երբ կրկին սկսի նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, տեղեկացնում է The Guardian-ը:

Նա նշել է, որ խողովակաշարի աշխատանքի վերսկսման լույսի ներքո նա կհանի իր առարկությունները ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկի վերաբերյալ:

Սլովակիայի վարչապետը նաև մտավախություն է հայտնել, որ ապագայում այդ նավթամուղով մատակարարումների դադարեցումը կարող է կրկնվել։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչները հավանություն են տվել Ուկրաինային նախատեսված լայնածավալ օգնությանը, ինչպես նաև ընդունել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։

  • Կիսվել: