շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սիրիայում զարգացումների ֆոնին գործարկվել է ԱՄՆ-Ռուսաստան թեժ գիծը. Պենտագոնի խոսնակ

Սիրիայում զարգացումների ֆոնին գործարկվել է ԱՄՆ-Ռուսաստան թեժ գիծը. Պենտագոնի խոսնակ

Սիրիայում զարգացումների ֆոնին ամերիկյան զորքերի հրամանատարությունը թեժ գծով կապ է հաստատել ռուսական կողմի հետ՝ հայտնել է Պենտագոնի խոսնակը: Պատրիկ Ռայդերի խոսքով՝ կապի այդ տարբերակը գործի է դրվել՝ հաշվի առնելով, որ Սիրիայի մոտակայքում ամերիկյան ուժեր են տեղակայված:
 
ԱՄՆ-Ռուսաստան շփումներից պաշտոնյան մանրամասներ չի ներկայացրել, միայն նշել է, որ հաղորդակցման այդ մեխանիզմը թույլ կտա կանխել հնարավոր սխալ հաշվարկները:
 
Նոյեմբերի վերջին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կարիբյան ճգնաժամից հետո Վաշինգտոն-Մոսկվա թեժ գիծը չի օգտագործվում նույնիսկ արտակարգ իրավիճակներում շփում պահելու համար։ 
 
Սիրիայում լարվածությունը պահպանվում է: Հայտնի է, որ երկրի կառավարական զորքերը ռուսական ուժերի աջակցությամբ հարվածել են Հալեպում և Իդլիբում զինված խմբավորումների օբյեկտներին՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների:
 
Էսկալացիայի նոր ալիքը հեռախոսով քննարկել են Սիրիայի և Իրանի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը վստահեցրել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել Բաշար Ասադի վարչակազմին:
 
«Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը Թեհրանի տարածաշրջանային ռազմավարությունն է»,- ասել է Իրանի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար բանակցություններ է վարել տարածաշրջանի ղեկավարների հետ։

  • Կիսվել: