երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Սիրիայում ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին

Սիրիայում ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը Սիրիայում գտնվող ռուսաստանցիներին հիշեցրել է Արաբական Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի պատճառով գործող օդանավակայաններով կոմերցիոն չվերթներով երկիրը լքելու հնարավորության մասին:

«Սիրիայում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հիշեցնում է Սիրիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին գործող օդանավակայաններով կոմերցիոն չվերթներով երկիրը լքելու հնարավորության մասին», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության Telegram-ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև Չինաստանի դեսպանատունը։

«Իրավիճակը Սիրիայում սրվում է, և ընդհանուր անվտանգության վիճակը վատթարանում է Սիրիայում Չինաստանի դեսպանատունը խորհուրդ է տալիս երկրում գտնվող Չինաստանի քաղաքացիներին օգտվել առկա կոմերցիոն թռիչքներից՝ հայրենիք վերադառնալու համար կամ հնարավորինս շուտ լքել երկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունից հավելել են, որ նրանք, ովքեր որոշել են մնալ «կարող են բախվել անվտանգության զգալի ռիսկերի և օգնության ստացման հնարավոր ձգձգումների»:

  • Կիսվել: