երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 800-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 800-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունն էլ հայտնել է 9733 տուժածի մասին։

Գործակալության տվյալներով՝ փլուզվել է 2824 շենք։ Սիրիայում էլ, որտեղ երկրաշարժը հարվածել է երկրի հյուսիսային հատվածին, վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 780 մարդ, վիրավորվել՝ 2280-ը, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել են տներ սիրիական 58 բնակավայրում, հիմնականում երկրի հյուսիս-արևմուտքում, այդ թվում՝ Լաթաքիայում։

  • Կիսվել: