Սիրիայի ճակատագրի և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելը միայն այս երկրի ժողովրդի պարտականությունն է՝ առանց միջամտության կամ արտաքին պարտադրանքի. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ ընդգծել է, որ Սիրիայի ճակատագրի և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելը միայն այս երկրի ժողովրդի պարտականությունն է՝ առանց կործանարար միջամտության կամ արտաքին պարտադրանքի, տեղեկացնում է parstoday.ir-ը:
Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ Իրանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով Սիրիայի միասնությունը, ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի սկզբունքային դիրքորոշումը և նշել է, որ այդ խնդրի իրագործումը պահանջում է ռազմական հակամարտությունների շուտափույթ դադարեցում, ահաբեկչական գործողությունների կանխում և ազգային երկխոսություն սիրիական հասարակության բոլոր սպեկտրի մասնակցությամբ՝ ուղղված համապարփակ կառավարության ձևավորմանը, որը կներկայացնի ողջ սիրիայի ժողովրդին։
Այս հայտարարության մեջ ասվամ է, որ ԻԻՀ աջակցում է ՄԱԿ-ի 2254 բանաձևի վրա հիմնված միջազգային մեխանիզմներին՝ հետևելու Սիրիայում քաղաքական գործընթացին, ինչպես նախկինում, և շարունակում է կառուցողականորեն համագործակցել ՄԱԿ-ի հետ այս առումով:
Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ ստեղծված իրավիճակում, երբ Սիրիան գտնվում է իր պատմության կրիտիկական շրջանում՝ խիստ անհրաժեշտ է որ համաձայն միջազգային իրավունքի չափանիշներին պահպանել Սիրիայի բոլոր քաղաքացիների և այլ երկրների քաղաքացիների անվտանգությունը, ու նաև պաշտպանել կրոնական սրբավայրերի ու դիվանագիտական և հյուպատոսական վայրերը:
Իրանի ԱԳՆ ընդգծելով Սիրիան որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կարևոր և ազդեցիկ երկիր, շեշտել է որ ջանք չի խնայի Սիրիայում անվտանգության և կայունության հաստատման համար, և այդ նպատակով խորհրդակցություններ կանցկացնի բոլոր ազդեցիկ կողմերի հետ՝ ի մասնավորի տարածաշրջանոէմ:
Այս հայտարարության մեջ նշված է, որ Իրանի ԱԳՆ կընդունի համապատասխան մոտեցումներ և դիրքորոշումներ՝ ուշադիր հետևելով Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ հաշվի առնելով քաղաքական և անվտանգության ասպարեզում արդյունավետ դերակատարների պահվածքն ու գործողությունները։