շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիրիայի ՊՆ-ն հայտնել է Հալեպ ներխուժած ավազակախմբերին հետ մղելու մասին

Սիրիայի ՊՆ-ն հայտնել է Հալեպ ներխուժած ավազակախմբերին հետ մղելու մասին

Սիրիական բանակի զինծառայողները հետ են մղել ահաբեկիչներին, որոնք գրոհել են Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող խաղաղ շրջանների վրա, տեղեկացնում է SANA-ն։

Պաշտպանության նախարարությունից, մասնավորապես, հայտնել են. «Մեր զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք պաշտպանում են Հալեպի արևմտյան ծայրամասերը, պատասխանել են «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման ավազակախմբների հարձակմանը: Հասցված հարվածների ընթացքում հակառակորդի շարքերում կան շատ սպանվածներ և վիրավորներ»։

Ինչպես հաղորդվում է՝ Հալեպի մերձակայքում զինված հարձակմանը մասնակցել են «Թուրքեստանի ալ Ղուրաբա» բրիգադի վարձկանները։

Սիրիայի ՊՆ-ն նաև նշել է, որ ավազակային խմբավորումները Հալեպի վրա հարձակում են գործել իսրայելական օդուժի գրոհի հետ միաժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում կա 36 զոհ։ Զոհվել է նաև 6 շիա մարտիկ:

  • Կիսվել: