կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սիրիայի, Իրաքի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Բաղդադում

Սիրիայի, Իրաքի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Բաղդադում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր ժամանել է Բաղդադ։ Նախատեսվում է, որ Արաղչին այս այցի ընթացքում եռակողմ հանդիպում կանցկացնի Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի և Սիրիայի դիվանագիտական ​​ղեկավար Բասամ Սաբբաղի հետ՝ քննարկելու վերջին զարգացումները:

Կողմերը կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, հատկապես Սիրիայում տիրող իրավիճակը։

Reuters-ը հաղորդում է, որ Իրանն ու Իրաքը քննարկում են համատեղ պաշտպանական նախագծերի իրականացումը՝ «իսլամական դիմադրության» ուժերի կամ կանոնավոր բանակների մասնակցությամբ։

  • Կիսվել: