Սիրիայի Աֆրին քաղաքում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին քաղաքի շուկայի տարածքում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ կան, տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Զոհվել է 9, վիրավորվել՝ 30 հոգի: Վիրավորների մեջ կա նաև երկու երեխա:
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերն Աֆրինում քուրդ զինյալների դեմ 2018թ. իրականացրեցին «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որի հետևանքով նահանգը անցավ Թուրքիայի բանակի վերահսկողության տակ։