Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության դիրքերին երկրի հարավում՝ պատճառելով նյութական վնաս: Այս մասին ապրիլի 19-ին հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր ժամը 02։55-ին հակառակորդ Իսրայելը պաղեստինյան օկուպացված տարածքներից հրթիռակոծել է երկրի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերը, ինչի հետևանքով նյութական վնաս է հասցվել», - նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։