ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ

Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ

Իսրայելի օդուժը այսօր կեսգիշերից քիչ անց կրկին ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։  Այս ավիահարվածների նախորդ գիշերը ևս մեկ նման հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինվոր էր վիրավորվել: Այս մասին հաղորդում է սիրիայի պետական SANA գործակալությունը:

Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «թշնամական հրթիռները» մայրաքաղաքի երկնքում, սակայն հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս:

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտարարել է, որ հարվածների թիրախ են դարձել Դամասկոսից հարավ ընկած կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների զենքի պահեստները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի լույս 30-ի գիշերը Իսրայելը ավիահարվածներ էր իրականացրել Սիրիայի դեմ՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանները: Սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։

  • Կիսվել: