հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիրիան հայտնել է Դամասկոսի մերձակայքում իսրայելական ավիահարվածներից 2 վիրավորի մասին

Սիրիան հայտնել է Դամասկոսի մերձակայքում իսրայելական ավիահարվածներից 2 վիրավորի մասին

Սիրիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի օբյեկտների, որի հետևանքով 2 քաղաքացիական անձ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը։

«Այսօր ժամը մոտավորապես 21:30-ին հակառակորդ Իսրայելն օդային հարձակում է ձեռնարկել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ։ Իսրայելական ագրեսիայի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել», - գործակալությանը հայտնել է Պաշտպանության նախարարության աղբյուրը։

Նաև պատճառվել է նյութական վնաս։

  • Կիսվել: